Եգիպտոսում իշխող Զինված ուժերի գերագույն խորհուրդն այսօր մերժել է երկրի վարչապետ Իսամ Շարաֆի` կառավարության հրաժարականի մասին դիմումը: Վարչապետը նման որոշում էր կայացրել` նախօրեին Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով եգիպտական լրատվամիջոցներին:
Ավելի վաղ վարչապետ Շարաֆն ու մի քանի նախարարներ արտակարգ խորհրդակցություն էին անցկացրել Իսրայելի դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ, որից հետո հանդիպել էին Խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Տանտավիի հետ: Հանդիպման մանրամասները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ նախօրեին ցուցարարները հարձակվել էին Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան վրա` բախվելով իրավապահների հետ, ինչի արդյունքում 2 մարդ զոհվել էր, մոտ 1000 ցուցարար վիրավորվել էր:









































