Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Մարտի 1-ի զոհերի ծնողները կբոյկոտեն ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձևի նախագիծը

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, այսօր մեզ հետ զրույցում նկատեց, որ բոլորը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձևի նախագծից մեջբերում են այն տողը, թե մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել: Նա այդ ամենը պայմանավորելով միտումնավորության հետ՝ մեզ հետ զրույցում չորս կետ առանձնացրեց.
«Ես գտնում եմ՝

1. Դա անհաջող թարգմանություն է, և այդ նախադասությունը կոնտեքստից դուրս վերցնելը մեր իշխանությունների ձեռքի գործն է:

2. Այդ համազեկուցողների զեկույցը համաձայնեցված է իշխանավորների հետ:

3. Ֆիշերը, որը միակ համազեկուցողներից էր, որ եկավ ու մեզ հետ չհանդիպեց, իրավունք չուներ այդ հայտարարությունը անել:

4. Եթե իրենց երկրում այդպիսի սպանություն լիներ ու չբացահայտվեր՝ միայն նախագահի խոսքով, որ խոսք է տվել ուժեղացնել այդ հարցը և հավուր պատշաճի կատարել, էջը կհամարեի՞ն փակված:

Մարտի 1-ի էջը կարելի է փակել այն ժամանակ, երբ և՛ սպանողները, և՛ հրաման արձակողները, բոլորը պատասխանատվության ենթարկվեն սպանությունների համար: Իսկ մինչև այդ, իրենք մարտի 1-ի էջի մասին խոսելու իրավունք չունեն, առավել ևս եվրոպական կառույցները, որովհետև ես չեմ գտնում, որ այդ էջը իրենք պետք է փակեն: Այդ էջը պետք է փակենք մենք՝ ժողովուրդը, ծնողներս: Երբ արդեն կզգանք, որ արդեն բոլոր բացահայտումները կատարված են, իսկ մեղավորները պատժված, նոր էջը կհամարենք փակված:

Մենք միանշանակ մեր բողոքի գործողությունները կուղղենք այդ բանաձևի դեմ և կհորդորենք պատգամավորներին, որ չընդունեն այդ նախագիծը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում