ԱՄՆ հրեական կազմակերպությունները քննադատել են Warner Brothers ընկերության կողմից Հուդա Մաքաբեյին նվիրված ֆիլմի նկարահանման պատճառով: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Հուդա Մաքաբեյը հրեաների աստվածաշնչյան հերոսներից է, որը դիմակայել է Անտիոքի կառավարիչներին, որոնք փորձում էին արմատախիլ անել հուդայականությունը: Այս ֆիլմի պրոդյուսերն է Մել Գիբսոնը, որը, հնարավոր է, կկատարի նաև գլխավոր դերը:
Հրեական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Աբրահամ Ֆոքսմենը հայտարարել է, որ Հուդա Մաքաբեյն ավելի լավ ճակատագրի էր արժանի, քանի որ նա հրեա ժողովրդի հերոսն է, իսկ նրա կերպարը չի կարող մարմնավորել մի մարդ, որը հարգանք չունի դիմացինի կրոնական հայացքների նկատմամբ:
Գիբսոնը նախկինում աչքի է ընկել հակասեմական դրսևորումներով, իսկ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ նրա նկարահանած ֆիլմը մեծ դժգոհություն էր առաջացրել հրեաների շրջանում:









































