Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Իսրայելն աջակցություն է ստանում ԱՄՆ-ից և իր քայլերը համաձայնեցնում նրա հետ.
«ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ընդունելությունն ապացուցում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի գործողություններին։ Քնեսեթից նա այդպիսի աջակցություն չի ակնկալում։ Թուրքիան շատ բան է արել Իսրայելի համար, սակայն վերջինս չի գնահատել դա։
Մենք ակնկալում էինք, որ Իսրայելը ներողություն կխնդրի Թուրքիայից՝ մեր 9 քաղաքացիների սպանության համար։ Այն բանից հետո, թե որքան շատ բան է արել Թուրքիան նրա համար, Իսրայելը պատասխանեց անշնորհակալությամբ»։
Հիշեցնենք, որ ներկայումս ԱՄՆ-ն Իսրայելին ու Թուրքիային կոչ է անում չխորացնել հակամարտությունը և կարգավորել հարաբերությունները։









































