Thursday, 02 05 2024
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը

Մասնագիտական կողմնորոշման օղակը մեր հանրակրթության ոլորտում շատ թույլ է գործում․ փորձագետ

Մեր բնակչության թվի նվազման ֆոնին բնական է, որ պետք է արձանագրվեր դիմորդների քանակի կրճատում։ Տարեցտարի տեսնում ենք, որ դպրոցական շրջանավարտների քանակը նվազում է՝ չնայած, որ լիազոր մարմինը բուհերին հատկացված տեղերի քանակը գրեթե նույնն է թողնում կամ շատ քիչ է նվազեցնում։ Մյուս մտահոգիչ հանգամանքը որակի անկումն է հանրակրթության ոլորտում։ Բազմաթիվ դիմորդներ ուղղակի չեն կարողանում բավարարել բուհերի պահանջներն ու հաղթահարել միասնական քննությունները, նույնիսկ ի զորու չեն հավաքել նվազագույն ութ միավորը։

Այս տեսակետը հայտնեց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ԲՈՒՀ-երում ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքներին։

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր բուհական համակարգը խորը համակարգային, բովանդակային ճգնաժամի մեջ է, ուստի կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել: Նրա տեղեկացմամբ՝ կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել այդ ճգնաժամը, և այդ ծրագիրն այժմ իրագործման փուլում է:

«Վերջին փոփոխությունների համաձայն՝ դիմորդը կարող է հանձնել երկու քննություն, որպեսզի ընդունվի որևէ բուհ։ Այդ քայլին դիմում են հիմնականում նրանք, ովքեր պարապում են կրկնուսույցների մոտ։ Փաստորեն ծնողները ծախսում են զգալի ֆինանսական միջոցներ, որպեսզի երեխաները կարողանան հաղթահարել քննական փուլը։ Երկու քննության լավ պատրաստվելու պարագայում դիմորդները կցանկանան ընդունվել այնպիսի բուհեր, որոնց վարկանիշն ավելի բարձր է, իսկ պետական բուհերի հետ համեմատած՝ մասնավորների վարկանիշը գրեթե զրո է։ Սա է պատճառը, որ ոչ պետական բուհերին հատկացված է եղել 3700-ից ավելի տեղ, սակայն ընդունելության ցուցանիշը եղել է շուրջ 3 տոկոս: Ստացվում է, որ դիմորդները հիմնականում պայքարում են պետական, այլ ոչ թե մասնավոր բուհերի տեղերի համար։ Արդյունքում մասնավոր բուհերը մրցակցությանն ընդհանրապես չեն դիմանում։ Նրանց ուսանողների քանակը կրճատվելու է և ի վերջո դրանք փակվելու են»,- ասաց Մխիթարյանը։

Նրա կարծիքով՝ հայաստանյան մասնավոր բուհերն ավելի շատ պետք է աշխատեն արտասահմանցի ուսանողների հետ, որոնց վրա չեն տարածվում լիազոր մարմնի կողմից ՀՀ քաղաքացիների համար սահմանված կանոնները, իսկ եթե շարունակաբար իրենց հույսը կապեն միայն տեղի դիմորդների հետ, ապա հետագայում պարզապես չեն գոյատևի։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պետական բուհերը շահագրգռված կլինեն իրենց թափուր տեղերը նույնպես համալրել ցածր, բայց դրական գնահատական ստացած դիմորդներով, ինչն ավելի է փոքրացնում մասնավոր բուհերի հնարավորությունները։

Ստեղծված իրավիճակում շահում են հատկապես միջպետական պայմանագրով ՀՀ-ում գործող բուհերը, քանի որ հնարավորություններն ավելի լայն են։ Օրինակ՝ ամերիկյան, ֆրանսիական և նմանատիպ այլ համալսարանները մի կողմից հնարավորություն ունեն պետպատվեր ստանալ ու մասնագետներ պատրաստել, մյուս կողմից նրանց կապերն արտասահմանյան երկրների հետ ավելի մեծ են, հետևաբար ուսանողներն այդտեղ սովորելով՝ միաժամանակ ուսման մի մասը կամ պրակտիկան անցկացնում են արտերկրում և նույնիսկ կարող են լավ սովորելու դեպքում ստանալ երկու դիպլոմ։

Ըստ Մխիթարյանի՝ մասնագիտական կողմնորոշման օղակը շատ թույլ է գործում մեր հանրակրթության ոլորտում, հետևաբար պետությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի, որպեսզի ապագա դիմորդներն այդ կողմնորոշումը ձեռք բերեն ավելի վաղ տարիքում, այլ ոչ թե միայն ավագ դպրոցն ավարտելիս, երբ կողմնորոշվում են բացառապես այն մասնագիտություններով, որոնք ունեն բարձր վարկանիշ՝ իրավագիտություն, բժշկություն, ՏՏ ոլորտ և այլն։

«Անհրաժեշտ է, որ մյուս բնագավառներում նույնպես լինեն շուկայի պահանջներին համապատասխան բարձր վարձատրությամբ աշխատատեղեր։ Այն գիտելիքներն ու կրթությունը, որ տալիս են բուհերը ոչ մրցունակ դարձած ճյուղերում, ըստ էության հնացած են, հետևաբար պետք է խրախուսել այնպիսի ծրագրերը, որոնք համահունչ են ժամանակի պահանջներին, առավել ևս, որ արտադրական պրակտիկան գնալով դառնում է կարևոր բաղադրիչ ուսումնառության ընթացքում, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս անխոչընդոտ աշխատանքի անցնել բուհն ավարտելուց հետո»,- եզրափակեց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում