Երևանի տրոլեյբուսային №10ա երթուղին այսօրվանից սպասարկում է նաև կին վարորդ: «Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
«Անժելա Պողոսյանը նոր է միացել «Էլեկտրատրանսպորտ» ընկերության թիմին. աշխատանքը պատասխանատու է, քաղաքին ու բնակիչներին ծառայելը՝ հաճելի պարտականություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ առաջիկայում տրոլեյբուսային երթուղիներում աշխատող կին վարորդների թիվը կավելանա: