Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվող նստացույցին, որպես ծայրահեղ քայլ, որ պետք է «արթնացնի» Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Եվրամիությանը, ՄԱԿ-ին, Հայաստանին: Եթե Արայիկ Հարությունյանի քայլի հետևում կամ որևէ մի խորհրդավոր հաշվարկ, որ հայտնի է գուցե միայն իրեն՝ Հարությունյանին և փոքր խումբ այլ մարդկանց՝ Արցախում և Հայաստանում, դա իհարկե այլ հարց է, բայց, եթե Արցախի նախագահը իրապես դիմում է այդ ծայրահեղ քայլին, որպեսզի որևէ մեկին արթնացնի, որովհետև չունի այլ քայլ, ապա դա մեղմ ասած մտածելու տեղիք է:











































