«Սեպտեմբերի 18-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի առաջադրված թեկնածուների 70 տոկոսից ավելին բարձրագույն կրթություն չունի։ Իսկ նրանց որոշ մասն ունի միջին մասնագիտական կրթություն»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Նման բան Արցախում նախկինում չկար, քանի որ, օրենքի համաձայն, թեկնածուն պարտադիր պետք է ունենար բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։ Սակայն հիմա՝ օրենսդրական փոփոխություններից հետո, համայնքի ղեկավար դառնալու համար պարտադիր պայման չէ բարձրագույն կրթություն ունենալը, ինչն էլ բերել է նրան, որ համայնքներից շատերում առաջադրվել են միջնակարգ կրթություն ունեցողները։









































