Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Երկու գիծ. ինչ սպասել այսօր Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից

Բրյուսելում այսօր Երևանի ժամանակով ժամը 5-ին սպասվում է ԵԽ նախագահ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական բանակցությունը: Այս օրերին փորձ է արվում դիտարկել, թե ինչ է հնարավոր սպասել բանակցությունից: Իհարկե բարդ է ասել, եթե նկատի առնենք այն, որ այն, ինչ կա հրապարակի վրա, գուցե թե ամբողջությամբ չի արտացոլում քաղաքական կուլիսներում ծավալվող գործընթացների էությունն ու տրամաբանությունը: Եթե առաջնորդվենք զուտ հրապարակի վրա եղած իրողություններով, ապա այստեղ հարկավոր է առանձնացնել երկու գիծ՝ հայ-ադրբեջանական, և աշխարհաքաղաքական: Այս երկու տիրույթներում էլ ակնառու է բանակցային որևէ էական առաջընթացի համար անբավարար միջավայրի առկայությունը:

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Արցախի հասցեին վերջնագրային տոնով խոսակցությունը, կիրառելով ուժ, ուժի սպառնալիք, խաղալով ապակայունացման խաղաքարտի վրա՝ որի հանդեպ զգայուն է Հայաստանն ու նաև զգալիորեն «լոյալ» է այսպես ասած միջազգային դերակատարների շրջանակը, իսկ Հայաստանն էլ փորձում է Արցախի հետ միասին կազմակերպել որոշակի դիմադրություն, ելնելով այն իրողություններից, որ կան հենց հայկական միջավայրում, ուժերի հավասարակշռության այն խախտվածությունից, որ առկա է կողմերի միջև և որը Բաքվին տալիս է իր քաղաքականության հնարավորությունը: Այս իրադրությանը կառուցողական, լավ իմաստով հակազդող և բալանսավորող գործոն կարող էր լինել միջազգային որոշակի կոնսենսուսի առկայությունը, ինչը սակայն նույնպես գրեթե զրոյական մակարդակի վրա է:

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շարունակում են պատերազմը Ուկրաինայում և առայժմ յուղ  լցնում կրակի վրա, դրան զուգահեռ դանդաղ կրակով, բայց տաքանալու միտումներ է դրսևորում մեկ այլ ահռելի երկբևեռ դիմակայություն՝ ԱՄՆ-Չինաստան, այդ ամենին զուգահեռ ծավալվում են ռեգիոնալ և ավելի մասշտաբային այլ քաղաքական դիմակայություններ, այլ դերակատարներով, դրան զուգահեռ կարծես թե որոշակի բարդ քննարկումներ են սպասվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, հատկապես ՆԱՏՕ Վեհաժողովում Թուրքիային վերապահված առանցքային դերից և Անկարայի որոշակի վարքագծային դրսևորումներից հետո, Իրանն է աննախադեպ հավակնություն ներկայացնում Աֆրիկայում դերակատարության համար, որտեղ առանց այդ էլ բավականին «խիտ» է աշխարհաքաղաքական մրցակցությունը: Այս պայմաններում, որևէ բանակցային ձևաչափում ու հարթակում չկա կայուն և հուսալի, խորը հիմքով համաձայնության հեռանկար, անկախ, թե որտեղ  կլինի այդ բանակցությունը՝ Բրյուսելում, Վաշինգտոնում, Սախալինում թե Յոհանեսբուրգում: Դա բոլորովին չի նշանակում, թե Բրյուսելում սպասվում է մի հերթապահ հանդիպում: Ամենևին, միջավայրային բարդությունները, որոնց մասին խոսեցի, ինքնին բարդացնում են համաձայնությունը, բայց նաև չափազանց բարդ են դարձնում անհամաձայնությունների կառավարման հեռանկարը: Եվ այս տեսանկյունից, մասնավորապես Երևանի խնդիրը բրյուսելյան հանդիպմանը թերևս պետք է լինի դա՝ ձգտել ոչ թե համաձայնությունների, դա կլինի ջանքի և էներգիայի վատնում, այլ անհամաձայնությունների կառավարման հարցում որոշակի էֆեկտիվության: Հայաստանի ու Արցախի համար այդտեղ կարող է լինել բրյուսելյան հարթակի հերթական հանդիպման՝ գետնի վրա շատ թե քիչ արժեքավոր արդյունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում