Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայի հիմնադիր Սիրանույշ Գալոյանն ու և Օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը կարծում են, որ Հայաստանում զարգացավ ռեստորանային մշակույթը, որտեղ բոլորովին այլ գործիքներ սկսեցին զարգանալ․ «Դասականը դոփում է իր տեղում, բայց չի նշանակում, որ դրա պահանջարկը չկա: Մենք ամաչում ենք չընդունված բաներից: Այսօր որևէ մեկը չգիտի` շարականն ինչ է. դա իրեն պետք չէ: Պետք է ունենալ տեսլական, գաղափարախոսություն՝ ինչպես պետք է զարգանա երկիրը»:











































