«ՀԺ»-ն գրում է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անունը միշտ չէ, որ Նարեկ է եղել։ Նախկինում նա կրել է Նապոլեոն անունը։ Թերթի հարցին ի պատասխան՝ գլխավոր ճարտարապետը երեկ հաստատել է այս տեղեկությունը։
«Հայրենական պատերազմի ժամանակ զոհված հորեղբորս անունով ինձ Նապոլեոն անվանակոչել պապս է հարկադրել ծնողներիս։ Ուսանողական տարիներին փոխվել է անունս իմ խնդրանքով, Հովհաննես Շիրազի միջամտությամբ»,- պարզաբանել է Սարգսյանը և մանրամասնել, որ Շիրազն առաջարկել է Նապոլեոն անունը փոխարինել Նշանով, բայց իր ընկերներից մեկի խորհրդով, այնուամենայնիվ, Նարեկ են կնքել»։










































