Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Google ընկերությունը 125 միլիոն դոլարով գնել է Zagat Survey ընկերությունը, որը զբոսաշրջիկների համար հատուկ ուղեցույցներ է արտադրում, որտեղ նշված են հյուրանոցների և ռեստորանների հասցեները և նրանց վարկանիշը: Ուղեցույցները տպագրվում են ավելի քան 100 երկրների համար:
Google-ի գործադիր տնօրեն Մարիսա Մայերը հրաժարվել է մեկնաբանել ուղեցույցներ արտադրող ընկերությունը 125 միլիոն դոլարով գնելու մասին տեղեկատվությունը: