Friday, 26 06 2026
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

Էրդողանի քայլը Ռուսաստանի դե՞մ, թե՞ Ռուսաստանի հետ. Կովկասը սպասման ռեժիմում

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Թուրքիայում այդ երկրի նախագահ Էրդողանի հետ բանակցությունից հետո Կիև է վերադարձել «Ազով» գումարտակի հինգ հրամանատարների հետ, որոնք գերի էին հանձնվել Մարիուպոլի գրավումից հետո՝ այդ թվում նաև հենց Կիևի հորդորով, և Ռուսաստանից հանձնվել էին Թուրքիա: Փաստորեն, Թուրքիան նրանց փոխանցում է Կիևին: Սա առաջին հերթին հարց է առաջացնում՝ դա Ռուսաստանի գիտությա՞մբ էր, թե՞ Էրդողանի ինքնուրույն որոշում, ինչը կարող է նշանակել Ռուսաստանի հետ որոշակի հակադրություն կամ անհամաձայնություն: Եթե դա չհամաձայնեցված քայլ է, ապա կնշանակի, որ ռուս-թուրքական հարաբերությունը որոշակի լարվածության փուլում է, կամ կհայտնվի այնտեղ, ինչի հանդեպ բնականաբար բավականին զգայուն է լինելու Կովկասը և մասնավորապես Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգը:

Եթե Զելենսկուն արված այդ ժեստը ունի Ռուսաստանի համաձայնությունը, ապա դա արդեն կնշանակի, որ Թուրքիան միջնորդել է որոշակի համաձայնություն Մոսկվայի ու Զելենսկու միջև, ինչը հարց է առաջացնում, թե ինչի՞ դիմաց են Ազով գումարտակի հրամանատարները վերադարձվում Կիևին: Իհարկե բացառելի չէ նաև այլ սխեմայի աշխատանքը: Մասնավորապես, Թուրքիան Ռուսաստանին խոստանում է որևէ «իքս» քայլ, դրա դիմաց ակնկալելով, որ Մոսկվան չի դժգոհի Կիևի ուղղությամբ իր ժեստից՝ որի միջոցով Անկարան գուցե փորձում է լուծել արդեն Արեւմուտքի հետ հարցեր, մասնավորապես ՆԱՏՕ Վեհաժողովից առաջ, որը հուլիսի 10-ին մեկնարկում է Վիլնյուսում: Հատկապես, որ նույն Զելենսկու հետ հանդիպմանն Էրդողանը արել է մեկ այլ էական հայտարարություն: Նա ասում է, որ Ուկրաինան «վաստակել» է ՆԱՏՕ անդամակցության հնարավորությունը: Դա ասում է մի երկրի ղեկավար, որը տորպեդահարում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը՝ արժանանալով ՆԱՏՕ մյուս անդամների դժգոհությանը, և ասում է մի երկրի անդամության մասին, որի վերաբերյալ ՆԱՏՕ մյուս անդամների գերակշռող մասը, այդ թվում առավել ևս առաջատար տերությունները, ունեն հակառակ կարծիք, որ Ուկրաինայի անդամությունը դեռևս նպատակահարմար չէ:

Այդպիսով, ակնառու է, որ Թուրքիայում Էրդողան-Զելենսկի բանակցությունն ու դրա շրջանակում տեղ գտած, վերը նկարագրված բավականին նշանային համաձայնությունը խոսում են բավականին բազմաշերտ ու հակասական պատկերի մասին: Առավել ևս, որ որոշակի տարօրինակ հայտարարություն է արել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը: Նա ազդարարել է,որ Վաշինգտոնը կայացրել է Կիևին կասետային ռումբեր մատակարարելու որոշում: Ուշագրավ է դրա հիմնավորումը: Ըստ Սալիվանի, Կիևն ունի այլ հրթիռային տեսակների սղություն և դեֆիցիտի ռիսկ, ինչը կարող է առաջացնել վտանգ, որ չեն կարող դիմադրել ռուսական զորքի գրոհին և կկորցնեն նոր տարածքներ, հետեւաբար կասետային ռումբերը հատկացնում են այդ «բացը» թույլ չտալու համար: Ամբողջ հարցն այն է, որ վերջին շաբաթներին նույն ԱՄՆ, արեւմտյան այլ առաջատար երկրներ բազմիցս հայտարարում էին, որ Ուկրաինային տրամադրել են զորեղ հակահարձակման համար անհրաժեշտ սպառազինություն և տեխնիկա:

Եվ հանկարծ ստացվում է, որ Կիևն ունի հրթիռների դեֆիցիտի ռիսկ, որը կանխարգելում են կասետային ռումբերում: Իսկ Մոսկվան էլ այդ որոշմանը արձագանքել է նախկին նախագահ, ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևի գնահատականով, թե Վաշինգտոնի որոշումը սադրում է միջուկային պատերազմ: Գործնականում սակայն, որոշումն ու դրա հիմնավորումը ավելի շուտ վկայում է այն մասին, որ չնայած հրապարակային հայտարարությունների մակարդակով պահպանվող միատարությանը, ուկրաինական պատերազմի և դրա հեռանկարների վերաբերյալ մոտեցումները բավականին բազմիմաստ են, այդ թվում Արեւմուտքում: Առավել ևս, որ, ինչպես երևում է, այդքան քարոզված ուկրաինական հակահարձակումը մեղմ ասած իր դինամիկայով և արդյունքով չի համապատասխանում այդ քարոզչա-քաղաքական նախապատրաստությանը, ինչը խոստովանում են թե Արեւմուտքի, թե Կիևի գործիչներն ու պաշտոնյաները, ընդ որում այստեղ ուշագրավ է, որ Կիևը հենց արեւմտյան մատակարարումների դանդաղությանն է հղում անում՝ հակահարձակման ոչ բավարար տեմպի ու արդյունքի «բացատրության» հարցում, իսկ Արեւմուտքն էլ, ինչպես նշեցի, հայտնում է, որ ամեն ինչ արել է հաջող հակահարձակման համար: Ահա այդ ֆոնին տեղի է ունենում Էրդողան-Զելենսկի հանդիպումն ու ժեստը Ուկրաինայի նախագահի ուղղությամբ, և փաստացի՝ Ռուսաստանի դեմ, գոնե առերեւույթ: Բայց, Էրդողանի հայտարարությունը, որ օգոստոսին ուկրաինական կարգավորման թեմաներ կքննարկի նաև Թուրքիա ժամանող ՌԴ նախագահ Պուտինի հետ, հուշում է, որ մեծ առեւտուրը դեռ առջեւում է: Դա էական նշանակություն է ունենալու նաև Կովկասի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում