Եվրոպական Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հայտնի տնտեսագետ Յուրգեն Սթարքը հրաժարական է տվել: Ինչպես նշում է BBC-ն, նրա հրաժարականի պատճառ է դարձել բանկի վարած քաղաքականության հետ անհամաձայնությունը: Սթարքը դեմ էր բանկի կողմից խնդիրներ ունեցող ԵՄ որոշ երկրների պարտատոմսերի գնմանը: Նույնպիսի դիրքորոշում ուներ նաև գերմանական Բունդեսբանկը, որտեղ նշել էին, որ նման քայլը կարող է մեծացնել ֆինանսական զգալի կորուստների ռիսկերը:
Յուրգեն Սթարքի հրաժարականի մասին տեղեկության տարածումից հետո եվրոպական ֆինանսական շուկաներում եվրոյի որոշակի արժեզրկում է նկատվել:









































