Մինչ էկոնոմիկայի նախարար Վահան Քեորբյանը խոստանում է թե՛ մեր, թե՛ արտահանման շուկաներում իրավիճակը հասկանալ, արագ լուծում տալ և ապահովել գյուղացիների բերքի պատշաճ մթերումը, մասնագետներն ահազանգում են՝ խնդրին այդպես էլ համակարգային մոտեցում չի ցուցաբերվում։ Գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հիմա գյուղատնտեսության ոլորտում շատ լուրջ խնդիրներ են կուտակվել, այս պահին արտահանման խնդիրներն ավելի լրջացել են․
«Վերջին 15 տարիների ընթացքում ծիրանի նման ցածր գին չի արձանագրվել։ Սա որևէ կերպ չի կարող շահագրգռել գյուղացուն։ Հետևաբար ոլորտը, միշտ եղել է շահութաբեր, այս տարի խնդիրների առաջ կանգնեց»,-ասաց Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ խնդիրները գնալով կուտակվում են, դժվարությունները իհարկե ունեն նաև օբյեկտիվ պատճառ, պատճառներից մեկը ռուբլու անկումն է։







































