Բաքուն ու Թուրքիան արցախյան երկրորդ պատերազմի գնացին Կրեմլի կանաչ լույսով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Չեխիահայ քաղաքական մեկնաբան Բագրատ Առաքելյանը:
Առաքելյանի խոսքով` Ռուսաստանը միշտ ՀՀ-ին դիտարկել է իբրև իր սեփականություն. «Արցախը հույսն ու հավատը դրել է ռուսների վրա, ԱՄՆ-ն ինչ անի, Սփյուռքը ինչ կարող է անել: Արցախի իշխանությունը սխալ քաղաքականություն է վարում, հույսը դրել է ռուսների վրա»: