Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը http://lifesports.ru-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականը կխաղա «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլում:
– Հենրիկ, Սլովակիայի հետ խաղից առաջ կարո՞ղ էիր մտածել, որ նրանց այդքան հեշտ կհաղթեք:
– Սլովակիան ուժեղ թիմ է, բայց մենք պարզապես հրաշալի խաղացինք: Մեզ հաջողվեց Սլովակիայում ցուցադրել այն խաղը, որը մենք կարողացանք խաղալ Անդորրայում:
– Ի՞նչ ես կարծում՝ Իռլանդիայի հետ Սլովակիայից բա՞րդ հանդիպում է սպասվում:
– Դրանք երկու բոլորովին տարբեր հանդիպումներ են: Սկսեմ նրանից, որ Սլովակիայի հավաքականի խաղաոճը շատ է տարբերվում բրիտանացիների խաղաոճից, այնպես որ՝ այդ հանդիպումները համեմատելու ցանկություն չունեմ:
– Ի՞նչ կարող ես ասել Ռուսաստանի հավաքականի մասին: Ի՞նչ ես կարծում՝ այն կարո՞ղ է հաջողության հասնել Սլովակիայում:
– Ինձ չեն հետաքրքրում այլ թիմերը, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հավաքականը: Ես միայն Հայաստանի մասին եմ մտածում և մեր ելույթների:
– Հավատո՞ւմ ես, որ Հայաստանի ընտրանին դուրս կգա «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլ:
– Մեզ առաջին անգամ նման հնարավորություն է ընձեռվել: Մենք մտադիր ենք այն օգտագործել և ոչ մի ջանք չենք խնայելու նպատակին հասնելու համար: Ես տեսել եմ` ինչպես էր մեր երկիրն ուրախանում Սլովակիայի նկատմամբ տարած հաղթանակով, և այժմ մեր խնդիրն է կրկնել հաջողությունը և ոչ մեկ անգամ: Ես հավատում եմ, որ մենք դուրս կգանք «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլ:








































