Ադրբեջանը արևմտյան հարթակների նկատմամբ ունի բացասական վերաբերմունք, որովհետև միայն այդ հարթակում են հստակ հայտարարություններ Արցախի հարցով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Քամալյանը:
Ըստ Քամալյանի՝ Հայաստանում կան ուժեր, որոնք չեն սպասարկում ՀՀ շահը, նրանց գաղափարական հայրենիքը ՌԴ-ն է․«Տարիներ շարունակ բռնաբարվել է ՀՀ ներքին քաղաքական կյանքը: Պատերազմն անխուսափելի էր, կարծիքները չեմ կիսում, թե պատերազմը հնարավոր էր կանգնեցնել»:









































