Թուրքիան մի երկիր է, որը հարյուրամյակներով հայատյաց քաղաքականություն է վարել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնագահ Վարդան Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ ինչով պետք է Էրդողանը նպաստի, երբ տվյալ անձի թառանչը «Մեծ թուրանի» ստեղծումն է․ «Անգամ եթե սահմանները բացվեն, այն իր մեջ ներառելու է ծայրահեղ վտանգ: Մեր հասարակությունը խավարի մեջ համաձայնություն է տալիս մի բանի, որի ամենայն խորքերը նրան հասու չեն: Ոչ մի պայմանագիր չի փրկելու թույլին, սա է Արևելքը, ծորում է արյունը»: