Մինչև բանակցությունների չեղարկումը նախ պետք է հասկանալ ինչի շուրջ են բանակցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով՝ որևէ բանակցություն երբեք չի կարող բերել արդյունքի, եթե տակը չկա համարժեք հենք․ «Արցախը արժեք է մեզ համար, պետք է հասկանալ՝ ինչ ենք զոհաբերելու այդ արժեքի համար: Հրաժարվելով արժեքից ու անվտանգային բաղադրիչից՝ թաքցնում ենք մեր անկարողությունը»:









































