Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը, ելույթ ունենալով Լոնդոնում, հայտարարել է, որ արդյունաբերական զարգացած երկրները պետք է ավելի վճռորոշ քայլերի դիմեն: Նրա խոսքերով` դա անհրաժեշտ է տնտեսական աճը խթանելու համար, քանի որ տնտեսական նոր անկման վտանգ կա:
«Կառավարությունները պետք է ավելի համարձակ և ոչ ավանդական մեթոդներով գործեն, որպեսզի թույլ չտան անկում, այժմ համաշխարհային տնտեսության մեջ անկմանը գումարվել է գնաճի վտանգը»,- ասել է Լագարդը: Լագարդի խոսքերով` իրեն հիասթափեցնում է ամերիկյան տնտեսության ներկայիս վիճակը:









































