Monday, 22 06 2026
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին

Բաքվի մահաբեր սադրանքը՝ եռակողմ հանդիպումից ժամեր անց

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է ադրբեջանական ռազմական սադրանքի մասին, որն ըստ հաղորդագրության տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը 1.30-ի սահմաններում: Ըստ տեղեկության, ադրբեջանցիները խախտել են հրադադարը շփման գծի Մարտունու ու Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, կիրառելով հրետանի և անգամ ԱԹՍ: Հայկական կողմը տվել է չորս զոհ: Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ առավոտյան դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ռազմական սադրանքը տեղի է ունենում տևական ժամանակ ծավալվող քարոզչական և ապատեղեկատվական արշավից հետո, որ վարում էր Բաքուն մինչև անգամ պաշտպանության նախարարի մակարդակով: Ընդամենը օրեր առաջ այդ երկրի ՊՆ ղեկավար Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի համար որևէ խնդիր չի ներկայացնի Արցախի ՊԲ զինաթափելը:

Բաքվի մահաբեր սադրանքը տեղի է ունենում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցության հերթական փուլի մեկնարկից, եռակողմ առաջին հանդիպման ավարտից երկու-երեք ժամ անց: Սա գործնականում նշանակում է, որ Ադրբեջանը ըստ էության կրակում է հենց բանակցային սեղանին: Իսկ դա Բաքուն իրեն կարող է թույլ տալ մի դեպքում, երբ համոզված է իր անպատժելիության հարցում: Եվ այդ իմաաստով, հերթական անգամ ստիպված եմ կրկնել, որ չի կարող լինել խաղաղությանն ուղղված արդյունավետ բանակցություն, արդյունավետ միջնորդություն, եթե այդ միջնորդը կամ միջնորդները որևէ կերպ չեն դնում ուժ կիրառողի կամ ուժի կիրառման սպառնալիքը կիրառողի հասցեական ու առարկայական պատասխանատվության հարցը, երբ նա կտեսնի, որ ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի կիրառման համար լինելու է շատ կոնկրետ հետևանք:

Վաշինգտոնում եռակողմ հանդիպումից ժամեր անց Արցախի հանդեպ Ադրբեջանի հերթական մահաբեր սադրանքը սրում է հարցը՝ ե՞րբ կլինի միջազգային հստակ վերաբերմունք Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ, հակամարդկային քաղաքականությանը, ու պատասխանատվության սահմանում այդ քաղաքականության շարունակության համար: Մյուս կողմից, դատելով իհարկե միջազգային իրադրությունից, թերևս պետք չէ պատրանքներ ունենալ այդպիսի հեռանկարի առնչությամբ, ըստ այդմ մենք ունենք իրավիճակի կառավարման և հնարավոր ելքերի վերաբերյալ լրջագույն հանրային, քաղաքական քննարկումների կարիք, ինչի փոխարեն սակայն ապրում ենք քաղաքական բեմադրություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում