Friday, 05 06 2026
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը

2007 թվից Մեծ Բրիտանիան մեկուսացնում է Պուտինին

Մեծ Բրիտանիան իսկապես թաքնված բոյկոտ է հայտարարել Վլադիմիր Պուտինին այն բանից հետո, երբ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները վատթարացան: Բրիտանացի ոչ մի դիվանագետ կամ պաշտոնյա ոչ մի ուղիղ կոնտակտ չի ունեցել նախագահ, իսկ դրանից հետո՝ նաև վարչապետ Պուտինի հետ 2007 թվից: Այս մասին BBC-ին հայտնում է բրիտանական կառավարության տեղեկացված աղբյուրը:

Դատելով այս ամենից՝ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2007 թ.` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ, երբ Պուտինը դեռևս նախագահ էր և բանակցել էր վարչապետ Թոնի Բլերի հետ: Հատկանշական է, որ այս հրապարակումը հայտնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի` մյուս շաբաթ Մոսկվա կատարելիք այցից առաջ: Այս անգամ սպասվում է, որ Քեմերոնը հանդիպում կունենա Պուտինի հետ: Սակայն դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք կհանդիպեն նրանք:

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները լարված են 2006 թվից, երբ Լոնդոնում սպանվեց ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն, որը բազմիցս հանդես էր գալիս ռուսական հատուկ ծառայությունների և իշխանությունների քննադատությամբ: Նրան թունավորել էին ռադիոակտիվ պոլոնիում 210-ով: Նրա մահը հանգեցրեց դիվանագետների երկկողմանի հետ կանչի:

Անգլիան պահանջում է Ռուսաստանից իրենց տրամադրել այս գործով գլխավոր կասկածյալ, հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Անդրեյ Լուգովոյին, որը Լիտվինենկոյին հանդիպել էր վարակվելուց որոշ ժամանակ առաջ: Ռուսաստանը հրաժարվում է տալ իր քաղաքացուն:

Ռուս-բրիտանական հարաբերությունները վատթարացել են նաև Մոսկվայի կողմից Ռուսաստանում Բրիտանական խորհրդի փակման շուրջ ընթացող գործըթնացների պատճառով:

Ինչ վերաբերվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ապա նրան բրիտանական իշխանությունները չեն անտեսում: Նախկին վարչապետ Գորդոն Բրաունը մի քանի կոնֆերանսների ընթացքում հանդիպել է նախագահ Մեդվեդևի հետ: Անցյալ տարի Քեմերոնը նույնիսկ զանգել է Մեդվեդևին, որ շնորհավորի նրան խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար:

Բրիտանացի պաշտոնյաները Քեմերոնի` Ռուսաստան կատարելիք այցից հարաբերությունների լիակատար «վերագործարկման» ակնկալիք չունեն, սակայն ընդհանուր հարաբերությունների ջերմացման և տնտեսական համագործակցության ընդլայնման հույս կա: BBC-ի աղբյուրները Լիտվինենկոյի գործով որևէ առաջընթաց չեն ակնկալում, սակայն բրիտանական կողմը հանդիպման ժամանակ այդ հարցը կշոշափի:

Նյութերը՝ ըստ NEWSru.com կայքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում