ապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում լրագրողներին ասել է, որ հույս ունի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ համագործակցությամբ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված մոտեցում մշակել։ Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Ես մտադիր եմ մոտեցում մշակել հետագա իրավիճակի վերաբերյալ G7-ի հետ սերտ համագործակցությամբ», – նշել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ապստամբության փորձը։










































