Տարածաշրջանում նոր իրավիճակ է, Էրդողանի կերտած ազգայնականության և արմատական իսլամի սիմբիոզը իր արդյունքները տվեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Արաբագետը կարծում է, որ Թուրքիայի ծավալապաշտական ակտիվ նկրտումները չեն դադարի. «Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները արաբական ուղղությամբ կշարունակվեն: Իրանի և ՍԱ-ի մերձեցումը այլ իրավիճակ է ստեղծել, Թուրքիան պետք է շտկումների գնա: Կտեսնենք ակտիվ Թուրքիա՝ որոշ մեղմացումներով»: