Հայաստանը այս նախաձեռնողականությամբ փորձում է Ադրբեջանին բերել բանակցությունների սեղան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը:
Քարտեզագետի խոսքով՝ Ադրբեջանի նպատակը սահմանագծումը սկսվի այնտեղից, որտեղ կանգնած է իր զորքը․ «Մինչև ադրբեջանցիները հետ չքաշվեն ՀՀ սուվերեն տարածքից, սահմանագծում չի կարող իրականացվել»:
Գալիչյանը նաև կարծում է, որ եթե Տիգրանաշենի անկլավը տրվի Ադրբեջանին, մեր հիմնական ճանապարհը կփակվի․ «Եթե անկլավները հանձնենք Ադրբեջանին, ավելի վտանգավոր իրավիճակում ենք հայտնվելու, Բաքվի պահանջները մեծանալու են: Անկլավները ինչպես որ կան պետք է մնան»:









































