Մեր օրերում Երկիր մոլորակի վրա բնակվում են մոտ 8.7 միլիոն կենդանի օրգանիզմներ: Ընդ որում, գիտնականները պարզել են, որ իրականում մենք ծանոթ չենք Երկիր մոլորակի 86% ցամաքային և 91% օվկիանոսում ապրող օրգանիզմների հետ: Որպեսզի այս հաշվարկներն արվեին, և ներկայացվեր կենդանի օրգանիզմների քանակը, Մանոայի Հավայան համալսարանի մասնագետ Քամիլո Մորան և Հալիֆաքսի համասարանից նրա կանադացի գործընկերները մշակել են հատուկ մեթոդ:
Մասնագետները նշում են, որ այս հաշվարկները չեն վերաբերում բակտերիաներին: Հետազոտությունների ժամանակ նրանք հաշվարկել են միայն էուկարիոտներին` այն օրգանիզմներին, որոնց բջիջն ունի կորիզ: Նրանք նշում են, որ այս թիվը նույնպես տեսական է, սակայն ավելի ճշգրիտ է, քան նախկինում արված կանխատեսումները` 3-100 միլիոն օրգանիզմ:







































