Տեղի ունեցողը շաղկապված է համաշխարհային գործընթացների հետ, Ադրբեջանը հետևում է միջազգային զարգացումներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը:
Չիբուխչյանի խոսքով՝ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը արևմտյան կապիտալ է և ամրապնդում է ՀՀ դիրքերը․ «Բաքուն կրակելով Երասխում ամերիկյան կապիտալի վրա՝ փորձում է խուսափել վաշինգտոնյան բանակցություններից: Ադրբեջանը անգամ ուզում է, որ ԱՄՆ-ն իր նկատմամբ սանկցիաներ կիրառի, որպեսզի խուսափի վաշինգտոնյան օրակարգից»: Չիբուխչյանը նաև վստահ է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա արցախահայերի տեղահանում, էթնիկ զտում, Բաքուն սրանից է վախեցած․ «Բաքուն պետք է հաշտվի Արցախի բնակչության ինքնուրույնության հետ: Եթե ոչ ԱՄՆ զորքը, Արցախ կբերվի ՄԱԿ խաղաղապահ կամ սկանդինավյան զորքեր»:








































