Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցում ՌԴ-ն հետևողական է, սա նրա համար գործիք է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը հիշեցրեց՝ ունենք սովետական անցյալ, գիտենք՝ ռուսական դպրոցներում հիմնականում ռուսերեն են անցնում․ «Խնդիրը մեր մեջ է․ այնպես ենք ռուսական որևէ բանին նվիրվում: Մշակույթն ու լեզուն զիլ գործիք են, բայց մեր սխալ դիրքավորման արդյունքում լինում է աղետ: Անտառից չի վախենում այն մարդը, որ անտառը ճանաչում է: Կարևոր է իմանալ լեզուներ, բայց ոչ քո մայրենիի հաշվին: Ռուսական դպրոցից տագնապած ենք, որովհետև մեր վրա ենք կասկածում»: