Փորձում են Շուշին յուրացնել․ փորձ է արվում դա դնել թուրքական աշխարհի հետաքրքրությունների կենտրոնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետը կարծում է, որ Շուշիում թուրքական հյուպատոսարանի բացումը իրադրությունը կփոխի․ «Շուշիում հյուպատոսարանի բացումը կնշանակի Թուրքիայի ուղիղ ներկայություն ԼՂ-ում: Շուշիում հյուպատոսարանի բացումով Թուրքիան դառնում է ուղղակի գործընթացների մասնակից»:









































