ԱՄՆ վարչակազմը մտադիր է արագացնել օտարերկրացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը խոչընդոտում են օտարերկրացիների այցը այդ երկիրը, քանի որ փաստաթղթեր լրացնելը բավական երկար ժամանակ է խլում: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն արձանագրել է, որ օտարերկրացի զբասաշրջիկների թիվը ԱՄՆ-ում կրճատվել է, քանի որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո խստացվել են մուտք գործելու կանոնները:
Ամերիկացի պաշտոնյաներն արձանագրել են, որ առավել շատ են ձգձգվում մուտքի արտոնագրերի տրամադրման ժամկետները զարգացող երկրներում, որոնց քաղաքացիները սկսել են ավելի շատ ճամփորդել: Օրինակ է բերվում Բրազիլիան, որտեղ մուտքի արտոնագրի տրամադրումը կարող է տևել մոտ 4 ամիս:
Այս ամենը ստիպել է, որ աշխատանքի և մրցակցության նախագահական խորհուրդը Բարաք Օբամային առաջարկի միջոցներ ձեռնարկել այս ոլորտում իրավիճակը շտկելու և զբոսաշրջիկների մեծ քանակ ապահովելով՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Առաջարկություններից մեկը վերաբերում է տրամադրման մուտքի արտոնագրերի ժամկետներին, որի համար պետք է սահմանվի առավելագույնը 10 օր:









































