ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, Բեռնար Ֆասիե, Ռոբերտ Բրադտկե և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկ) սեպտեմբերի 7-ին հանդիպել են Վիեննայում՝ կոորդինացնելու գործողությունների պլանը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման նախաշեմին։
Համանախագահները նաև Մինսկի խմբի համախագահող երկրների կառավարություններին իրազեկել են խաղաղության համաձայնագրի շրջանակներում «հիմնարար սկզբունքների» համաձայնեցման, բարձր մակարդակի հարաբերությունների ամրագրման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին»։
Սեպտեմբերի 8-ին համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ասպեկտները։








































