Sunday, 01 10 2023
Արցախից տեղահանվածների համար կլինի անվճար երթևեկություն․ ՀԿԵ
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
10:24
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
Կորսված Արցախից մայր Հայաստան
10:00
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
09:30
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը Հասարակություն
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել
22:00
Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա
21:45
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն. Ֆիլիպո Գրանդի
Կա փոքր պատուհան, ստրատեգիկ հարաբերություններ պետք է կառուցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ
Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ ՄԻՊ
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին ամսական կտրամադրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Փաշինյան
Արցախցի Սոսեն արդեն հատել է Հակարիի կամուրջը

Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում

Հայաստանի նախկին արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Զոհրաբ Մնացականյանը անցնող օրերին հրապարակել են հոդվածներ: Նախ հանրությանը հայտնի դարձավ Արա Այվազյանի հոդվածի մասին, որ հրապարակվել էր EVN Report-ում, և որտեղ նա խոսում էր Հայաստանի դիվանագիտական դիրքերը զիջելու մասին: Արա Այվազյանը դիրքերը վերականգնելու առանցքային խնդիրը տեսնում է «ներսում», արձանագրելով, որ «Հայաստանին պետք են մարդիկ, որոնք մեծ ռազմավարություն կմշակեն՝ նպատակաուղղված օգտագործելու պետության և ազգի ողջ ունեցվածքը։ Սա, ըստ նրա, ներառում է քաղաքական և ռազմական առաջնորդներ, որոնք կարող են աշխատել արդար, արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ»: Հետո հայտնի դարձավ Զոհրաբ Մնացականյանի հոդվածի մասին, որը հրապարակվել է Newsweek-ի կայքում:

Զոհրաբ Մնացականյանի հոդվածն ուղղված է միջազգային հանրությանը և վերաբերում է Արցախի կարգավիճակին: «Այսօր առանցքային միջազգային դերակատարների համար նույնիսկ նման հետաձգված անկախությունը, հավանաբար, քննարկման առարկա չէ: Բայց ես կարծում եմ, որ ինքնակառավարումը պետք է հնարավոր լինի։ Ալիևը ցանկանում է ամրացնել իր ռազմական ձեռքբերումները, քանի դեռ թարմ է հիշողությունը իր հաղթանակի մասին, և դրան հասնելու համար նա կարող է գնալ որոշակի զիջումների։ Աշխարհը պետք է պնդի նա և մեծ մտրակ թափահարի։ Այն պետք է Ադրբեջանին հստակ հասկացնի, որ դա է իր սպառնալիքների, բռնությունների և ռեժիմի ակնհայտ բռնակալության գինը»:

Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրեց 2018-ից հետո, և պաշտոնից հրաժարական տվեց 44-օրյա պատերազմի հրադադարից հետո: Երկու օր անց նախարար նշանակվեց Արա Այվազյանը, որը մինչ այդ՝ 2017 թվականից Հայաստանի դեսպանն էր Կուբայում և Կոստա-Րիկայում, իսկ 2018-ի հունիսից՝ Պանամայում: Ուշագրավ է, որ Արա Այվազյանը Հայաստանի վարչապետի որոշումով թողել է դեսպանի կարգավիճակը 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և հոկտեմբերի 16-ին վարչապետի որոշումով նշանակվել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ: Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 18-ին Այվազյանը նշանակվեց արտգործնախարար: Միաժամանակ, նա հրաժարական տվեց 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսին: Նրա հրաժարականի պատմությունն աղմկոտ էր և հասունացավ այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը հայտնվեց Հայաստանի տարածքում՝ առանց որևէ ռազմական գործողության, Սև լճի հատվածում: Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջարկներ, թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը: Այդ առաջարկների հանրայնացումից մի քանի օր անց Արա Այվազյանը ներկայացրեց հրաժարական, բավականին աղմկոտ տեքստով, հայտարարելով, որ իր հրաժարականով ցույց է տալիս, որ ԱԳՆ-ում չկան Հայաստանի ինքնիշխանության դեմ գնալու պատրաստ գործիչներ:

Արա Այվազյանի հետ մեկտեղ հրաժարական ներկայացրեցին գրեթե բոլոր փոխնախարարները կամ այլ կերպ ասած՝ ԱԳՆ ղեկավար կազմը: Առա այսօր այդպես էլ մանրամասնված չէ, թե ի՞նչ նկատի ուներ Արա Այվազյանը, դա պարզապես զգայական տեքստ էր, թե՞ կոնկրետ իրազեկվածության վրա հիմնված ինչ որ ազդակ կամ ահազանգ: Թե Արա Այվազյանը, թե Զոհրաբ Մնացականյանը անշուշտ պաշտոնի բերումով տիրապետում են Հայաստանի և Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանների վերաբերող կարևոր տեղեկատվության ու իմացության: Պակաս աղմկոտ չէր Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի դրվագը, երբ վարչապետ Փաշինյանը նոյեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ ԱԳ նախարարը կազատվի աշխատանքից, իսկ գրեթե զուգահեռ ԱԳՆ խոսնակը հայտնում էր, որ նախարար Մնացականյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Օրերս ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախկին արտգործնախարարներից որոշակի հաղորդակցություն ունի Զոհրաբ Մնացականյանի հետ: Արա Այվազյանը 2022-ի մայիսին նկատվեց Ազատության հրապարակում ակցիա սկսած Արթուր Վանեցյանին այցելողների շարքում, հետո խոսվեց, որ նա կարող է գործակցել Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանի հետ: Ներկայիս բախտորոշ և ծանր շրջափուլում, որ պատերազմի հրադադարից հետո անցնում են Հայաստանն ու Արցախը, նախկին արտգործնախարարները կարող են լինել օգտակար ռեսուրս, բայց ակնառու է, եթե նրանք փնտրում են այդ օգտակարության ուղիները, դեռևս չեն գտել դրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում