Աշխարհի ամենամեծ ցուցասրահը կառուցվելու է Չինաստանի Շանհայ քաղաքում, որի ընդհանուր տարածքը կգերազանցի 100 հեկտարը: Այս մասին չինական լրատվամիջոցներին ասել է քաղաքի կառավարության գլխավոր քարտուղար Շա Խայլինը: Նախատեսվում է, որ այն տեղակայվելու է Շանհայի բիզնես շրջանում, որի համար կհատկացվի 104 հեկտար տարածք։
Ընդհանուր տարածքը կկազմի 2 միլիոն քառ. մետր, իսկ ցուցադրության համար դահլիճներին կհատկացվի 400 հազար քառ. մետր տարածք: Բաց երկնքի տակ ցուցադրման տարածքները կկազմեն 100 հազար քառ. մետր: Ենթադրվում է, որ այս նախագծի վրա կծախսվի մոտ 3.6 մլրդ դոլար։ Ներդրողները, ըստ Շա Խայլինի, արդեն պատրաստ են: Ցուցասրահի կառուցումը կավարտվի մինչև 12-րդ «հնգամյակի» վերջը, այսինքն` 2015 թ.:









































