Mashable կայքը, հղում անելով Twitter միկրոբլոգների կայքի ղեկավար Դիք Կոստոլոյին, հաղորդում է, որ այդ կայքի ակտիվ օգտատերերի թիվը հասել է 100 միլիոնի: Ինչպես գրում է կայքը, նախկինում հայտնի էր, որ այս կայքում գրանցված է 200 միլիոն մարդ: Երեկ Կոստոլոն ասել է, որ նրանց մոտ կեսն ամիսը գոնե մեկ անգամ մտնում է Twitter: Դա 82%-ով ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Twitter-ի ղեկավարը նաև ասել է, որ մոտ 50 միլիոն օգտատեր ամեն օր այցելում է իր էջը: Զգալի ավելացել են մուտքերը բջջային հեռախոսներից: 55 միլիոն օգտատեր ամիսը գոնե մեկ անգամ Twitter է մտնում բջջային հեռախոսներից և պլանշետային համակարգիչներից: Կոստոլոն հաճելիորեն զարմացած է այն հանգամանքից, որ Twitter-ում վերջին մեկ ամսվա ընթացքում գրառում չի կատարել օգտատերերի միայն 40%-ը: Սա, նրա կարծիքով, «առողջ ցուցանիշ է»:
Ընկերությունը հույս ունի, որ մինչև տարվա վերջ Twitter-ում կգրանցվի մոտ 26 միլիոն ակտիվ օգտատեր:











































