
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի կարող Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Չինաստանի՝ որպես աշխարհի խոշորագույն զարգացող երկրի կարգավիճակն ունի լիարժեք փաստական հիմունք և հաստատուն հիմք միջազգային իրավունքում, այդ կարգավիճակը չի կարող ջնջվել ԱՄՆ Կոնգրեսի մեկ օրինագծով», – ասել է Վան Վենբինը: