«ՀԺ»-ի տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանի՝ Իսակով պողոտայում գտնվող առանձնատանը նրան է այցելել Սերժ Սարգսյանը։ Այղ պատճառով Իսակով պողոտայի այդ հատվածը բավական երկար ժամանակ դժվարանցանելի է եղել։
«Ըստ լուրերի` Քոչարյանը և Սարգսյանը քննարկել են ներքաղաքական վերջին զարգացումների հնարավոր սցենարները։ Այս հանդիպման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար նախագահականից մեր թղթակցին առաջարկել Էին գրավոր հարցում ուղարկել, որի պատասխանը, սակայն, երեկ այդպես էլ չստացանք»,- գրում է թերթը:
Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման փաստը պաշտոնապես հաստատելու վերաբերյալ հարցից բացի, «Հժ» թղթակիցը Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվել Է նաև, թե ճի՞շտ Է արդյոք, որ Սերժ Սարգսյանի այցելության նպատակը եղել է իր հրաժարականի հարցը Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկելը:








































