Facebook-ի եկամուտները վերջին կես տարում կազմել են 1.6 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է PCNews-ը` հղում անելով Reuters-ին:
Եկամտի աճը պայմանավորված է սոցցանցի գնի բարձրացմամբ. այժմ Facebook-ը գնահատվում է 80 մլրդ դոլար: Միաժամանակ սոցցանցում մեծ տարածում է գտել գովազդի տեղադրումը:
Ավելի վաղ Business Insider-ը հաղորդել էր, որ սոցցանցի եկամուտը 2011-ին կարող է հասնել 4 մլրդ դոլարի՝ հաշվի առնելով այն, որ գովազդի թեժ շրջանը սկսվում է տարեվերջին:
Հիշեցնենք, որ Facebook-ն արդեն ողջ աշխարհում ունի 750 միլիոն, իսկ Հայաստանում՝ ավելի քան 200 հազար օգտագործող:







































