Ինչպես գրում է բրիտանական Independent-ը` հղում անելով պետական վիճակագրական տվյալներին, Մեծ Բրիտանիայում 2011 թ. ապրիլ-հուլիս ամիսներին անտուն մարդկանց թիվն աճել է 17%-ով: Չնայած նման ցուցանիշին, իշխանությունները հայտարարում են, որ անտուն մարդկիկ շատ քիչ են երկրում:
Վերլուծաբանները նշում են, որ 2010 թ. տնտեսական խնդիրներն իրենց ազդեցությունն են ունեցել այս ցուցանիշի վրա, և եթե իշխանությունները լուրջ քայլերի չդիմեն, ապա արդեն մոտ ապագայում շատ ծանր փաստի առաջ կարող են կանգնել:









































