Էրդողանի խարիզմատիկ կերպարը կրկին դեր ունեցավ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետի խոսքով՝ Էրդողանը կարողացավ այնպիսի քննարկումներ զարգացնել Թուրքիայում, որոնք հանրության վրա թողեցին մեծ ազդեցություն․ «Վաղուց քեմալական Թուրքիան չկա․ Թուրքիայի ներսում երկու ինքնությունների շուրջ պայքար է: Էրդողանը մարմնավորում է իսլամական թուրքական ինքնությունը: Թուրքերի իսլամական ինքնությունը հաղթեց աշխարհիկ ինքնությանը: Ինչքան Արևմուտքը ճնշի Էրդողանին, Թուրքիան կմերձենա ՌԴ-ի հետ: Տնտեսական ճգնաժամը Թուրքիայում խորացման միտում ունի, սա այն լծակն է, որով Արևմուտքը կազդի Թուրքիայի վրա: Չի բացառվում՝ Արևմուտքը ինչ-որ հարցերում գործարքի գնա Էրդողանի հետ»: