Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Իրանը Հայաստանին դիտում է որպես միջոց ԵԱՏՄ շուկաներում իր ազդեցության գոտին տարածելու համար

Իրանի բարձրագույն խորհրդի ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների քարտուղարության ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման բաժնի ղեկավար Զոհրե Բահրեբարը հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի:

«Ազատ առևտրաարդյունաբերական ու հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարության օրակարգում Իրանի և թիրախային երկրների միջև համատեղ ազատ գոտիների ստեղծումն է»,- ասել է նա։

Իրանահայ մեկնաբան Սահակ Շահմուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Իրանում երկար ժամանակ դա տնտեսական քաղաքականության առանցքն է կազմում՝ նկատի ունենալով, որ Իրանի իշխանությունները ուղղվել են դեպի Ռուսաստան և Չինաստան՝ իրենք տնտեսական քաղաքականությունը կառուցում են այս երկու երկրների հետ հարաբերությունները խորացնելով: Կարող ենք գնահատել, որ Իրանը փորձում է իր տնտեսական և առևտրային հարաբերությունները խորացնել ԵԱՏՄ-ի հետ։ Քանի որ Հայաստանն այդ միությունում առանցքային դեր ունի, Իրանը Հայաստանին դիտում է որպես միջոց ԵԱՏՄ շուկաներում իր ազդեցության գոտին տարածելու համար: Այսինքն՝ սա նորություն չէ, Իրանը արդեն երկար ժամանակ է, որ հայտարարում է, որ ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ իր կապերն ընդլայնել: Իրանը փորձում է Հայաստանի միջոցով իր կապը հաստատել Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ: Սա կարող է կենսունակ ուղղություն լինել Իրանի համար»:

Շահմուրադյանի խոսքով՝ այստեղ համընկնում են Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի շահերը. «Վերջերս Իրանը Ռուսաստանի հետ մեծ տրանսպորտային երկաթուղու՝ Ռաշտ-Աստարա երկաթգծի մասին պայմանագիր են կնքել: Իսկ հայաստանին դիտում են որպես երկրորդ տարբերակ, որը կարող է Իրանին կապել ԵԱՏՄ գոտու երկրների, հիմնականում Ռուսաստանի հետ: Իրանը փորձում է Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու նպատակով ելք ունենալ դեպի Ռուսաստանի շուկաներ և այստեղ շահերը փոխադարձ են: Ռուսաստանն էլ փորձում է Իրանի տարածքով դեպի Հնդկաստան և Չինաստան ճանապարհ բացել՝ շրջանցելով Արևմուտքի կողմից շրջափակումները ՌԴ-ի դեմ»,-ասաց մեկնաբանը:

Հարցին, թե արդյոք Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագիծը չի նշանակում, որ Իրան-ՌԴ հարաբերություններում առաջին պլանում Ադրբեջանն է, նա պատասխանեց. «Դա շատ կարևոր նախագիծ է: Մենք պետք է նկատի ունենանք, որ այդ երկաթգծի մի հատվածն անցնելու է Ադրբեջանի տարածքով, բայց պաշտոնական հայտարարություններում Ադրբեջանի անունը չեն տվել, միայն նշվել է, որ երկաթգիծը կառուցվելու է Ռուսաստանի օգնությամբ: Իրականում, այո, մի հատվածը անցնելու է Ադրբեջանի տարածքով՝ միանալով Ադրբեջանի կասպիական նավահանգիստներին, և մեկ ճյուղն էլ անցնելու է դեպի Ռուսաստան, մի ճյուղն էլ Ադրբեջանով անցնելու է դեպի Վրաստան և Սև ծով: Ադրբեջանը, այո, կարևոր է Իրանի համար, բայց այդ մասին լռել են, երևի հայաստանին չանհանգստացնելու համար, կամ Հայաստանին դիտելով որպես երկրորդ այլընտրանքային տարբերակ: Ցամաքային ճանապարհը Հայաստանով է անցնելու և Իրանը չի հրաժարվում Հյուսիս-Հարավ ճանապարհից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում