Monday, 22 06 2026
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Նիկոլ Փաշինյանի անակնկալ անկեղծությունը

Չենք գնում լուծումների, անընդհատ սպասում ենք, որ այս շաբաթ-կիրակին անցնի մի դուռ կբացվի, բայց չի բացվելու ոչ մի դուռ, մենք պետքէ դուռ բացենք, իսկ դուռ բացելու համար պետք է կատարենք ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, քաղաքագիտական, դիվանագիտական ծանր աշխատանք, մայիսի 22-ի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողներից մեկը ներկայացրել է օրերս ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած սոցհարցման տվյալը, ըստ որի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մոտ 14 տոկոս է, իսկ ՔՊ-ին ձայն կտա մոտ 21 տոկոս քաղաքացի:

Հարցը հնչել է, թե ի՞նչն այն չի անում քաղաքական ղեկավարությունը: Եվ ահա, այդ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չեն գնում լուծումների, սպասում են, որ ինչ որ դուռ կբացվի, մինչդեռ դուռ պետք է բացեն իրենց ծանր ու հետևողական, բազմապրոֆիլ աշխատանքով: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ի պատասխան ցածր վարկանիշի վերաբերյալ հարցի, ոչ թե կասկածի տակ է դրել վարկանիշային տվյալների ճշգրտությունը, այլ փաստացի ընդունել է դրանք, նշելով, որ բավարար չէ, ցածր է աշխատանքային էֆեկտիվությունը: Ընդ որում, գուցե առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը դրա համար պատասխանատվությունը դնում է փաստորեն հենց քաղաքական ղեկավարության վրա, համենայն դեպս չասելով, որ խոչընդոտում է «համակարգային դիմադրությունը» կամ «հակահեղափոխությունը»: Իհարկե հնարավոր է, որ սա ընդամենը դրվագ է, իսկ հաջորդիվ դարձյալ առաջին պլան կգան քարոզչական այդ նարատիվները, ինչը սակայն դրանով իսկ կհաստատի վարչապետի ինչ-որ իմաստով անակնկալ անկեղծ պատասխանը՝ որ վարկանիշի ցածր լինելը ցածր աշխատանքային էֆեկտիվության հետևանք է:

«Մեզ թվում ա, որ մենք մեզ հետ խոսելիս, աշխարհի հետ խոսելիս մենք մեր ասելիքը ասենք, դրանով ամեն ինչ լուծվում ա: Մենք պետք է ուրիշների ասելիքն էլ լսենք», հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, այստեղ կան ուշագրավ տողատակեր, որոնց անդրադարձի առիթներ թերևս կլինեն:

Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանը գործնականում, հնարավոր է անուղղակի, սակայն բավականին թափանցիկ կերպով ակնարկում է կառավարող քաղաքական մեծամասնոթյան ոչ բավարար էֆեկտիվության մասին: Մեծ հաշվով, Փաշինյանի արձագանքը գործնականում արտացոլում է թերևս այն խնդիրը, ինչին անդրադառնալու առիթ եմ ունեցել շաբաթներ առաջ, ներքաղաքական և ներիշխանական իրողությունների առիթով մի անդրադարձի շրջանակում: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանի համար ավելի ու ավելի արդիական է դառնում քաղաքական թիմի էական վերանայման խնդիրը՝ նվազագույնը հերթական նախընտրական շրջափուլին ընդառաջ, որը խորքային առումով ամենևին սարերի հետևում չէ, քանի որ արդեն լրանում է ընտրական հնգամյա ցիկլի երկրորդ տարին և փաստացի ցիկլը «հատում է հասարակածը» և ավելի շուտ հայտնվում արդեն նոր ընտրության տրամաբանության ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում