Monday, 20 05 2024
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել

Կովկասի խաղաղության միջազգային երաշխիքը, Փաշինյանը «բացում» է պատկերը

Ռեգիոնալ անվտանգության համար պատասխանատվությունը շատ բարդ խնդիր է, որը կարող է պատասխանատուի թե վարկը բարձրացնել, թե հարվածել հեղինակությանը, իր մայիսի 22-ի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիքին և նշելով, թե այնպես չէ, որ կան այդ երաշխավորը լինելու պատրաստ ուժեր և հերթ են կանգնել դա ստանձնելու համար: Այլ հարց է, ըստ Փաշինյանի, որ Հայաստանի և Ադրբեջանի մոտ խաղաղության իրական կամք տեսնելու պարագայում, կգտնվեն այդ խաղաղությունը երաշխավորելու պատրաստակամություն ունեցող ուժեր:

Հայաստանի վարչապետը նշում է, որ դա իր տպավորությունն է՝ ըստ այն քննարկումների, որ ունենում է արտաքին դաշտում: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը արձանագրում է ներկայիս իրողությունների ամենակարևոր, հիմնաքարային շերտը: Չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն երաշխավորելու պատրաստ միջազգային դերակատար կամ կառույց, եթե Հայաստանն ու Ադրբեջանը իրենք պատրաստ չեն այդ խաղաղությանը և դա չեն դիտարկում իրենց առանցքային նպատակ: Իհարկե Երևանն էլ, Բաքուն ել խոսում են խաղաղության մասին, բայց ակնառու է, որ Ադրբեջանը պատկերացնում է խաղաղություն, որը ըստ էության Հայաստանի պետական գոյությունը կվերածի պարզապես ցուցանակի, Ադրբեջանի համար ամբողջապես վերահսկելի և կառավարելի: Ալիևը նույնիսկ բաց կերպով խոսում է Հայաստանի սպառազինման անթույլատրելիության մասին: Եթե Ալիևը հրաժարվեր նաև Ադրբեջանի սպառազինման գաղափարից, ապա թերևս հնարավոր կլիներ խոսել խաղաղության պատրաստակամության մասին, սակայն Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնոում է Հայաստանի պետականության ըստ էության քաղաքական, հոգեբանական, ռազմա-քաղաքական և անգամ տնտեսական անդամահատման տրամաբանության մեջ, հետևաբար դա մեղմ ասած խաղաղության ցանկություն չէ:

Որովհետև, ի վերջո, եթե նույնիսկ տեսականում պատկերացնենք, որ Հայաստանն անգամ այդ պայմաններով գնում է համաձայնության, հարց է առաջանում, թե դրանից հետո որևէ միջազգային երաշխիք խաղաղությա՞ն երաշխիք է, թե՞ պարզապես ըստ այս կամ այն իրողության Հայաստանի հանդեպ անզուսպ և անկաշկանդ ագրեսիա իրականացնելու Ադրբեջանի հնարավորության երաշխիք: Առավել ևս, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Կովկասը այն ռեգիոնն է, որտեղ խաչվել ու բախվել են աշխարհաքաղաքական և քաղաքակրթական շահեր, ու շարունակելու է լինել այդպիսի ռեգիոն, ինչը բնականաբար նշանակում է, որ ռեգիոնալ կայունության հարցն էլ շարունակելու է գտնվել հենց այդ մեծ հոսանքների ազդեցության ներքո:

Հետևաբար, պետք է թերևս արձանագրել, որ ռեգիոնալ անվտանգության ու կայունության երաշխիքը կարող է լինել կամ բազմավեկտոր, կամ այսպես ասած՝ միատարր: Այսինքն, ոչ թե մեկ սուբյեկտի երաշխիք, այլ երաշխիք, որը ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ներառություն սուբյեկտային մեկ շրջանակի մեջ, ինչպես օրինակ ԽՍՀՄ: Հազիվ թե այդ տարբերակը հավանություն ունենա Կովկասի որևէ հանրապետությունում, և առավել ևս իրատեսական լինի այդօրինակ որևէ տարբերակի հեռանկարը՝ հնարավորությունների կամ ավելի շուտ դրանց բացակայության օբյեկտիվ ու սուբյեկտիվ խճանկարի բերումով:  Հետևաբար, Կովկասի կայունության միջազգային երաշխիքը կարող է լինել միայն բազմավեկտոր տրամաբանությամբ, ինչը մեծ հաշվով դուրս է Հայաստանի ու Ադրբեջանի ցանկությունից կամ խաղաղության կամքից:

Քանի դեռ չկա բազմավեկտոր մեխանիզմը, և աշխարհում ներկայումս պայքարի է և ազդեցության վերադասովորման գործընթաց, Հայաստանին չի մնում այլ բան, քան անվտանգության շատ թե քիչ կայուն արտաքին աջակցություն ստանալու համար առավելագույնս արդյունավետ աշխատել նույն բազմավեկտոր ուղղվածությամբ՝ տարբեր բեվեռների հետ երկկողմ հարաբերության խորացմանը միտված օրակարգով: Երևանը փորձում է անել դա, թեև հարց է, թե ինչ արդյունավետությամբ: Առավել ևս, որ դա ենթադրում է իհարկե բարդ մանևրի կարողություն, որպեսզի մյուս բեվեռների համար հասկանալիորեն բացատրելի դառնա այն խնդիրը, որ փորձում է լուծել Հայաստանը: Միաժամանակ, գլխավոր խնդիրը, որ դրան զուգահեռ պետք է լուծի Հայաստանի, շարունակում է լինել ուժերի վերականգնումը՝ պաշտպանկանից մինչև տնտեսական, հասարակական-քաղաքացիական, ինստիտուցիոնալ կառուցվածքային: Ակնառու է, որ այստեղ կան խնդիրներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց կան խնդիրներ, որոնք պահանջում են մի կողմից իհարկե ժամանակ, մյուս կողմից սակայն ժամ/արագության էական ավելացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում