Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, 2011 թ. առաջին կեսին Facebook սոցիալական ցանցը կրկնապատկել է ստացված հասույթը: Այս մասին գործակալությանը հայտնել է ընկերության ֆինանսական ցուցանիշներին ծանոթ աղբյուրը: Պաշտոնական մեկնաբանություն Facebook-ի ղեկավարությունը չի արել:
Այսպիսով, ընկերության հասույթը կազմել է 1.6 մլրդ դոլար: 2011 թ. հունվար-հունիս ամիսներին մաքուր շահույթը կազմել է 500 մլն դոլար: Goldman Sachs-ի կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն՝ անցած տարվա առաջին 9 ամիսներին Facebook-ի մաքուր շահույթը կազմել է 355 մլն դոլար, իսկ հասույթը` 1.2 մլրդ: