Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Որտե՞ղ կլինեինք, եթե չլիներ ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությունը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպմանը, որ կարող է տեղի ունենալ մայիսի 25-ին, ասել է, որ ԱՄՆ կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունը, անկախ, թե որտեղ այն տեղի կունենա: Ի տարբերություն Ռուսաստանի, որը անթաքույց խանդով է արտահայտվում արևմտյան, այդ թթվում ամերիկյան նախաձեռնությունների նկատմամբ, պաշտոնյաների մակարդակով դրանք գնահատելով ապակառուցողական, Ռուսաստանին դուրս մղելու նպատակ ունեցող նախաձեռնություններ, ԱՄՆ հայտարարում է, որ մրցակից չէ Ռուսաստանին և հետապնդում է խաղաղության հասնելու նպատակ: Որքանո՞վ է Վաշինգտոնի գնահատականը անկեղծ: Իսկապե՞ս չկա Ռուսաստանի հետ մրցակցություն, աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար:

Հազիվ թե, հակառակ պարագայում մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր ոչ միայն այսօր, ոչ միայն 44-օրյա պատերազմին, այլ նաև դրանից շատ ու շատ տարիներ առաջ, կունենայինք ընդհանրապես բոլորովին այլ տրամաբանությամբ կարգավորման պատմություն և ընթացք: Խոսքն ամենևին այն մասին չէ, որ այդ այլ տրամաբանությունն ու ընթացքը կլիներ գերազանցապես ի շահ Հայաստանի ու Արցախի, կբավարարեր մեր բոլոր պատկերացումները, մեր քաղաքական քիմքը, բայց կլիներ բոլորովին այլ և կապահովեր հավասարակշիռ կարգավորման խաղաղ արդյունավետություն: Բայց, մենք չենք կարողափսոսալ այդպես չլինելու համար: Կա իրողություն՝ աշխարհաքաղաքական պայքարի, տարիների ընթացքում խորացած պայքարի դաժան իրողությունը, որը գոյություն ունի առ այսօր և գեյություն ունի բավականին թեժ ռեժիմում: Բայց, դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը խաբում է, երբ ասում է, որ մրցակից չէ Ռուսաստանին, կամ թաքցնում է իր մտադրությունները:

Բնականաբար, որևէ ուժային խոշոր խաղացող իր մտադրությունները ամբողջությամբ չի շարադրում աշխարհի առաջ, դիվանագիտական հայտարարությունները ունենում են տակտիկական տողատակեր, կոդեր և այլն, որոնք երբեմն արտացոլում են իրականության հակառակ պատկեր՝ ինչ-ինչ նկատառումներով: ԱՄՆ պարզապես վարում է իր քաղաքականությունը, այդ թվում դրա որոշակի անհրաժեշտություններից բխող այս կամ այն հայտարարությամբ, առանց որևէ մեկին խոստանալու կամ երդվելու, որ հայտարարելու է միայն ու միայն ճշմարտությունը և ոչինչ՝ ճշմարտությունից բացի: Եթե որևէ մեկը՝ լինի գործիչ, հանրություն, թե պետություն, իրավիճակը գնահատում ու չափում է լոկ այդ հրապարակային հայտարարությունների հիմքով, և ոչինչ դրանից բացի, ապա դա տվյալ սուբյեկտի խնդիրն է, ոչ թե իր հայտարարություններով իր քաղաքականությունը սպասարկելու խնդիրներ լուծող պետության: Հետևաբար, որպեսզի Հայաստանը կարողանա առավել արդյունավետությամբ լուծել իր խնդիրները, պետք է կարողանա խոշոր  խաղացողների վարքագիծն ու պատկերացումները վերլուծել հնարավորինս լայն և խորը, քան կարող են լինել տարբեր դիվանագիտական հայտարարությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում