«Իրատես de facto» ակումբի այսօրվա հյուրը քաղաքագետ Իգոր Մուրադյանն էր, ով խոսեց «Անկախության 20 տարի» թեմայի շրջանակներում:
Մեզ մարտահրավեր էր նետված, մենք վերցրեցինք այդ մարտահրավերը, ամենահետաքրքիրն արդեն կատարվել է 15 տարի առաջ, վերջին 15 տարիներն արդեն հետաքրքիր չէին: Իգոր Մուրադյանը նշեց, որ այժմ մենք չգիտենք, թե ինչպես վարվենք և ուր ենք շարժում: Երկրորդ թերացումը նա համարում է` տնտեսական քաղաքականության բացակայությունը, և, ըւս նրա,ժվար է ասել, թե ինչ է սպասվում մեզ:
Այսինքն` կարելի՞ է ասել, որ մենք անկախ չենք` հարցրեցին լրագրողները: Քաղաքագետը չհամաձայնեց դրա հետ. «Մեզ անհրաժեշտ է դառնալ առաջնորդ պետությունների գործընկեր: Որոշները ձգտում են դառնալ առաջնորդ երկրներ, որոշներն էլ` գործընկեր-պետություններ: Որն է մեր տեղը` մենք դեռ չենք կողմնորոշվել: Լինել հաջողակ երկիր՝ կարելի է, երբ քաղաքական էլիտան է հաջողակ»,- նկատեց քաղաքագետը:
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը` քաղաքագետը նշեց, որ վերջին ամիսներին կողմերի ղեկավարներն անցել են հայերնասիրական հռետորաբանությանը։ Այլ հայտարարություններ կարելի է համարել, որ բանակցությունների անհրաժեշտություն չկա, բայց քաղաքագետը նկատում է, որ այս հռետորաբանությունն առավելապես կապված է առաջիկա ընտրությունների հետ, այլ ոչ թե սկզբունքային դիրքորոշում է:
Ի.Մուրադյանը նշեց, որ Հայաստանի ղեկավարության մտքին գուցե այն է, որ պետք է դուրս գալ կարգավորման գործընթացից, որովեհետև այս ամենն արդեն ներկայացման է նմանվում, քանի որ շահագրգիռ կողմեր են ներգրավվել կարգավորման գործընթացում, սակայն առաջընթաց չկա: Քաղաքագետը գտնում է, որ վերջին շաբաթներին իրավիճակը փոխվել է:
Ի.Մուրադյանը հույս հայտնեց, որ իշխանությունները հայտարարեն, որ Մադրիդյան սկզբունքները «դեստրուկտիվ» են, դրանք ազգային աղետի կարող են հանգեցնել, և խոշոր հաշվով` հայկական կողմի մարտավարությունն էլ ի սկզբանե սխալ էր:
«Գերտերությունները կարգավորում չեն ցանկանում»,- նկատեց քաղաքագետը` նշելով թե դեռ վաղուց է ասել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը քաղաքական լուծում չունի:









































