Երկիր մոլորակի վրա ոսկու, ինչպես նաև այլ ծանր մետաղների պաշարներն այստեղ են հայտնվել տիեզերքից` աստղակերպերի հզոր «ռմբակոծության» արդյունքում, որին Երկիր մոլորակը ենթարկվել է միլիարդավոր տարիներ առաջ: Այս մասին Nature ամսագրում տպագրված իրենց հոդվածում գրում են բրիտանացի երկրաբանները:
«Մեր աշխատանքը ցույց է տալիս, որ աշխարհի տնտեսության և արդյունաբերության մեջ առանցքային դեր ունեցող բոլոր թանկարժեք մետաղները Երկիր մոլորակի վրա են հայտնվել միանգամայն պատահաբար, երբ Երկիր մոլորակի վրա են ընկել մոտ 20 էքսատոն (10-ի 18-րդ աստիճան տոննա) աստղակերպեր»,- ասել է խմբի ղեկավար Մատիաս Վիլբոլդը Բրիաստոլի համալսարանից:
Նշվում է, որ Երկիր մոլորակի ձևավորման փուլում ոսկին, պլատինը, երկաթը հայտնվել են երկրակեղևի մեջ, և նրանց քանակն ավելի շատ է, քան կանխատեսում է Երկիր մոլորակի ձևավորման տեսությունը:









































