Wednesday, 01 07 2026
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում Մոսկվայում. Երևանի խնդիրը

Մայիսի 25-ին Մոսկվայում սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում: Այդ մասին մայիսի 18-ին կառավարության նիստում բարձրաձայնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ հայկական կողմը հավանություն է տվել բարձր մակարդակի այդպիսի հանդիպում անցկացնելու Ռուսաստանի առաջարկին: Ինչպես հայտնի է, մայիսի 19-ին Մոսկվայում սպասվում է արտգործնախարարների մակարդակի եռակողմ հանդիպում: Մոսկվայում մայիսի 25-ի հնարավոր հանդիպումը փաստորեն նախորդելու է հունիսի 1-ին Քիշնևում սպասվող հնգակողմ հանդիպմանը՝ Միշել-Փաշինյան-Մակկրոն-Շոլց-Ալիև: Ինտենսիվ հանդիպումների այդ շրջափուլում հնչում են հայտարարություններ որոշակի առաջընթացի և պայմանավորվածությունների մասին, սակայն մշտապես հնչում է նաև հարցը, թե հնարավո՞ր է արդյոք այդպիսի իրական պատկեր, եթե միջնորդ դերակատարները գտնվում են միմյանց հետ գրեթե պատերազմի ռեժիմում: Այդ դեպքում կարո՞ղ է օրինակ Մոսկվան գործել բրյուսելյան համաձայնություններին համահունչ, այն դեպքում, երբ ՌԴ արտգործնախարարությունը բաց տեքստով մեղադրում է արևմտյան նախաձեռնությունների հեղինակներին ապակառուցողականության համար, համարում այդ նախաձեռնությունները հակաարդյունավետ:

Կրեմլի խոսնակ Պեսկովն էլ՝ Վաշինգտոնում քառօրյա հանդիպումից առաջ նշել էր, որ կարգավորման միակ իրավական հիմքը նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող եռակողմ հայտարարություններն են, մյուս նախաձեռնությունները կարող են օգնել կամ խանգարել, և հույս էր հայտնել, որ Վաշինգտոնի նախաձեռնությունը կլինի օժանդակող: Այդպե՞ս է եղել, թե՞ ոչ: Այդ հարցին պատասխանելը բարդ է, սակայն ուշադրության և հիշատակման է արժանի այն, որ Վաշինգտոնում հանդիպումների ավարտից անմիջապես հետո՝ մայիսի 5-ին, Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի և ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հանդիպումը, ինչը հիմք է տալիս դիտարկելու հավանականությունը, որ դա նաև ռուսական կողմի հետ հաղորդակցության որոշակի խողովակ էր:

Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարար Լավրովը բառացիորեն նախօրեին հրապարակված հարցազրույցում ասում է բաց տեքստով, որ ԱՄՆ Հայաստանին առաջարկում է հեռացնել ռուսական բազան, ռուս սահմանապահներին: Որքանո՞վ է այդ հայտարարությունը տեղավորվում հնարավոր աջակցության տրամաբանության մեջ: Առերևույթ՝ չի տեղավորվում որևէ կերպ: Դրան զուգահեռ սակայն, միամտություն է կարծել, թե հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ արտացոլում են եղած քաղաքական պատկերն ու բովանդակությունը, գործընթացների իրական և ամբողջական տրամաբանությունը: Դրա հետ մեկտեղ, այստեղ թերևս ամբողջ պատկերը հասանելի չէ անգամ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ արդեն ավելի մեծ՝ համաշխաևհային շախմատային խաղատախտակի վրա տեղի ունեցողի համատեքստում: Այդ պայմաններում Երևանին չի մնում այլ բան, քան պատրաստակամ և հնարավորինս կառուցողական աշխատել բանակցային բոլոր հարթակներում, անկախ այն հանգամանքից՝ դրանք խանգարու՞մ են միմիայն, թե՞ օժանդակում: Որովհետև երկու դեպքում էլ կան թե հնարավորություններ, թե ռիսկեր, և բոլոր դեպքերում դրանց շահավետ և հնարավորինս անվտանգ հարաբերակցություն ապահովելու համար Երևանը պետք է կատարի աշխատանք բոլոր հարթակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում