ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է քաղաք Սամարղանդում (Ուզբեկստանի Հանրապետություն)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի 32-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով։
ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն այցի առաջին օրը՝ մայիսի 16-ին, հանդիպում են ունեցել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Երևանում կայանալիք ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան հանդիպմանը։ ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը Հայաստանը մասնակցում է հյուրընկալող հաջորդ երկրի կարգավիճակով:
Գործարար համաժողովին Հայաստանին հատկացված է առանձին տաղավար, որտեղ ներկայացված է երկրի ներդրումային միջավայրը, և հավանական ներդրողները կարող են ծանոթանալ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հիմնական հնարավորություններին ու առավելություններին։