Էրդողանն իր հաշվարկն արել է. մտնում ենք վտանգավոր փուլ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լյոքմագյոզյանը:
Թուրքագետի խոսքով` երկրորդ փուլում վտանգ կա, որ Էրդողանը Ալիևի հետ միասին ինչ-որ բաներ ծրագրի. «Էրդողան-Ալիև զույգը ինչ-որ բաներ կարող են ծրագրել ազգային գործարքի ներքո: Հավանական է մինչև երկրորդ փուլի ընտրությունները տարածաշրջանում սրացումներ լինեն: Էրդողանն ամեն ինչ կանի, որ հաղթի. նրա համար կարևոր է այս մեկ տարին: Այս երկու շաբաթներին Հայաստանն ու Արցախը շատ զգույշ պետք է լինեն»:







































